Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորին ընդառաջ բարի ու հեքիաթային ծրագիր. «Երբ իրականանում են երազանքները»

Դեկտեմբեր 30,2015 15:23

Ամանորի նախաշեմին Երևանի քաղաքապետը իրականություն դարձրեց տասնյակ փոքրիկների երազանքը՝ հեքիաթային օր պարգևելով Ձմեռ պապին հավատացող ու սպասող մանուկներին:

Արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երբ իրականանում են երազանքները» խորագրով նախաձեռնության շնորհիվ երեխաների Ձմեռ պապին գրված նամակները, որոնք հասնում են Երևանի քաղաքապետարան, հասցեագրվում են քաղաքապետին: Իրենց երազած նվերները՝ հեքիաթի գրքեր, նկարչական պարագաներ, խաղալիքներ, այդ թվում՝ տիկնիկ, ավտոմեքենաներ, շախմատ, կոնֆետ, երեխաներն ստացել են Ձմեռ պապի իրենց տուն անակնկալ այցի ժամանակ:

Ընդհանուր առմամբ, ծրագիրը տևեց չորս օր: Ի դեպ, չնայած շատերի համար շաբաթ և կիրակին հանգստյան օրեր էին, բայց ոչ Ձմեռ պապի: Ծրագրի երրորդ և չորրորդ օրերին էլ նամակների հետքերով Երևանի Ձմեռ պապն այցելել էր Աջափնյակ, էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ:

Ի դեպ, նշենք, որ ծրագրի իրականացումը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական մոտեցումն է:

«Չորս տարի առաջ, երբ սկսեցինք այս հետաքրքիր նախաձեռնությունը, Ձմեռ պապին ուղղված ընդամենը 10 նամակ էինք ստացել: Այս տարի այդ թիվն աննախադեպ մեծ էր` շուրջ 300 նամակ: Նամակներ էին ստացվել գրեթե բոլոր վարչական շրջաններից, ուստի, հաշվի առնելով մի քանի կարևոր բաղադրիչ, նախապատվությունը տրվեց այն նամակներին, որոնք ուղարկված էին սոցիալապես անապահով, ինչպես նաև բազմանդամ ընտանիքների երեխաների կողմից: Կարևոր սկզբունք էր նաև, որ նամակները գրված և ձևավորված լինեին հենց երեխաների ձեռքով, ովքեր անկեղծ հավատով էին լցված Ձմեռ պապի գոյությանը: Բացի այդ, ստուգվեցին բոլոր հասցեները, որպեսզի բացառվեն նախորդ տարիներին ծրագրում արդեն իսկ ներառված հասցեները: Առհասարակ, այս նախաձեռնությունը յուրահատուկ է իր տեսակով և թակում է երազանքներին հավատացող ու ամանորյա հրաշքին այնքան սպասող դռներ: Անսպասելի, բայց և սպասված այցը ուրախությամբ է լցնում յուրաքանչյուր տուն, ինչն էլ հենց մեր գլխավոր նպատակն էր»,- նշել է նախաձեռնության համակարգող, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031