Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է դի

Հունվար 02,2016 14:01

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ հունվարի 2-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի պահակակետի մոտ՝ ձորում, քաղաքացու դի կա, որը դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ձորից դուրս են բերել 1940 թ. ծնված Ռ. Պ.-ի դին և տեղափոխել Դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոն:

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031