Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել են մայրաքաղաքի փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները

Հունվար 12,2016 16:18

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Փոսերը գոյացել են նախորդ տարեվերջին սկսված ու մի քանի օր տևած առատ տեղումներից հետո, սակայն գերազանցապես այն ճանապարհներին, որոնք նորոգվել էին տարիներ առաջ: Ճանապարհաշինական ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն վերջինները գործընթացն իրականացնում են սեփական միջոցներով`նախապես գույքագրված այն փողոցներում, որտեղ և առկա են տվյալ փոսերը:

Գործընթացի հիմնական նպատակը երթևեկության մասնակիցներին հնարավոր վթարավտանգ իրավիճակներից զերծ պահելն է: Գարնանն արդեն նորմերով նախատեսված բնակլիմայական բարենպաստ պայմանների առկայությամբ կմեկնարկի Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016 թվականի ծրագիրը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031