Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը վստահ է, որ 2016-ին զինված ուժերը ղեկավարվելու են «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով

Հունվար 13,2016 17:53

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է 2015 թվականի ուսումնական տարվա ընթացքում հինգերորդ բանակային զորամիավորման աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստին, որի ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները:

Զեկույցներում վերլուծվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության և զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների արդյունքները: Ընդգծվել է, որ առավել բարձրացվել է զորքերի մարտական պատրաստության և առաջադրված մարտական խնդիրներին օպերատիվորեն արձագանքելու աստիճանը, լուրջ ուշադրություն է դարձվել հատկապես առաջնագծում տարվող աշխատանքների կատարելագործմանը: Ելույթ ունեցողները անդրադարձել են նաև զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում մարտական հերթապահության նախապատրաստման և կրման կազմակերպմանը, դրա վերահսկման գործընթացին, պլանավորված և կատարված ինժեներական աշխատանքների որակին:
Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատելով անցած ուսումնական տարվա շրջանակում իրականացված միջոցառումների արդյունավետությունն ու գրանցված որակական առաջընթացը, միաժամանակ անդրադարձել է առկա որոշակի բացթողումներին, դրանք վերացնելու հիմնական միջոցառումներին ու աշխատանքային ուղղություններին: Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ 2016թ. ուսումնական տարում զինված ուժերը հավատարիմ են մնալու ամենօրյա զարգացման և շարունակական առաջընթացի սկզբունքներին` տարվա ընթացքում ղեկավարվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով:

074A2290-копи

Նիստի ավարտին ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած զինվորական ստորաբաժանումներին հանձնվել են պատվո դրոշներ: Իրենց լավագույնս դրսևորած և բարեխիղճ զինծառայողները պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի և զորամիավորման հրամանատարի հրամաններով արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031