Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզի փրկարարները 3 կմ ճանապարհը «Բուռան»-ով ու ոտքով անցնելով՝ հիվանդանոց են տեղափոխել թոքաբորբով հիվանդ 2-ամյա երեխային. Shamshyan.com

Հունվար 20,2016 17:27

Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն և հայտնել են, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղից ահազանգ է ստացվել հիվանդանոց, որ 2-ամյա մի երեխա արդեն մի քանի օր է՝ ջերմում է և անհրաժեշտ է, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն, քանի որ ճանապարհն անանցանելի է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ է գործել թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր «Բուռան»-ով նախ՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Միրաք գյուղի վարչական շրջանի սկզբնամասից երեխային և նրա մորը՝ Կարինե Իբոյանին 3 կմ տեղափոխել են մայրուղում սպասող շտապ օգնության ավտոմեքենայի մոտ, որտեղ բժիշկները Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի տնօրեն Ազատ Ղուկասյանի գլխավորությամբ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ հետո շտապ օգնության մեքենան երեխային ու մորը տեղափոխել է Ապարանի բժշկական կենտրոն:

Այսօր փրկարարների հետ օպերատիվ և տիտանական աշխատանքներ էին կատարում Արագածի Ճանշինի աշխատակիցները՝ տնօրեն Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ճանշինականները մի քանի տեխնիկաներով գրեթե ամբողջովին սառցակալած և 1 մետր խորությամբ ձյունը մեծ դժվարությամբ էին հեռացնում ճանապարհներից:

Արագածի Ճանշինի աշխատակիցները ողջ գիշեր կատարել են ճանապարհների ձնահեռացման աշխատանքներ, իսկ հետո կատարել աղի ու ավազի լցման աշխատանքներ: Մայրուղին ամբողջովին անցանելի դարձնելուց հետո Արագածի ճանշինականները Ռ. Մարտիրոսյանի գլխավորությամբ հսկայական աշխատանքներ են սկսել կատարել գյուղամիջյան ճանապարհները մաքրելու ուղղությամբ, ինչը նրանց կողմից կատարվում է մեծ դժվարությամբ, քանի որ մաքրած ճանապարհահատվածում կարճ ժամանակ անց քամին իր «սև գործն» անում է՝ կրկին այդ հատվածներում ձյուն լցնելով:

Փրկարարների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում, ինչպես նաև բժիշկների կատարած ճիշտ աշխատանքի շնորհիվ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Պարզապես մի քանի օր երեխան կմնա բժիշկների հսկողության տակ:

Նյութի մանրամասները կարդացեք  Shamshyan.com -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031