Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն հանրապետականներն էլ են մեկ-մեկ ճիշտ բաներ ասում. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 21,2016 11:55

Անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու հեռանկարներին, հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանն ասել է. «Արա Աբրահամյանը, եթե չեմ սխալվում, շատ փող ունի։ Այլ արժանիքներ չեմ կարող նշել»։

«ՉԻ» – Փաստորեն հանրապետականներն էլ են մեկ-մեկ ճիշտ բաներ ասում։ Այլ հարց է, որ կոնկրետ այս դեպքում Արտակ Դավթյանի դիտարկումը շատ հանգիստ կարելի է տարածել նաեւ ՀՀԿ խմբակցության մեծամասնության վրա՝ այնտեղ չափազանց շատ են մարդիկ, ովքեր հարուստ լինելուց բացի այլ արժանիք չունեն։

Ընդ որում՝ հաշվի առնելով Հայաստանի վիճակն ու այդ մարդկանց կենսագրությունները, հազիվ թե նրանց հարուստ լինելը կարելի է արժանիք համարել։ Ավելի տեղին է «հանցավոր գործունեության իրեղեն ապացույց» ձեւակերպումը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031