Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն. «շուրջօրյա հավաքի» վայրը վերածվել էր մի տարածքի, որ իրեն էր ձգում նաև հակահասարակական հակումներով անձանց

Հունվար 27,2016 11:09

2016 թ. հունվարի լույս 27-ի գիշերը, ժամը 1.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին հեռախոսային ահազանգով դիմած քաղաքացի Թինա Ն. -ն հայտնել է, որ Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ տեղադրված վրանում, մի խումբ անձինք օգտագործում են ոգելից խմիչքներ և բարձրաձայն հայհոյում:

ՀՀ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել ահազանգով ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով: Վարչական զննությամբ պարզվել է, որ «շուրջօրյա հավաքի» մասնակիցները հասարակական վայրում օգտագործում են ոգելից խմիչքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում կատարելու կասկածանքով վարչական կարգով ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերվել յոթ անձինք, որոնցից երկուսը՝ անչափահաս աղջիկներ:

Հարուցվել է վարչական վարույթ:

Իրավախախտման վայրից վերցվել են 20 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, օղու 3 և վիսկիի 1 կիսադատարկ շշեր:

Պարզվել է նաև, որ բերվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել և ներկայումս գտնվում է քրեական հետապնդման մեջ՝ գողություններ կատարելու մեղադրանքով:
Անչափահաս աղջիկներից մեկը կողոպուտ կատարելու կասկածանքով նույն օրը բերման էր ենթարկվել ոստիկանություն, կողոպուտի առարկա հեռախոսը առգրավվել էր: Հարուցված է քրեական գործ: Քրեական հետապնդման մարմնի կողմից ստորագրությամբ ազատ արձակվելուց հետո նա անմիջապես միացել էր հավաքի մասնակիցներին:
Բոլոր բերվածներն այս պահի դրությամբ ազատ են արձակվել: Սակայն իրավիճակն արմատական փոփոխության կարիք ունի: Ակնհայտ է, որ «շուրջօրյա հավաքի» վայրը վերածվել էր մի տարածքի, որ իրեն էր ձգում նաև հակահասարակական հակումներով անձանց:

Հիշեցնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշումներով արգելված էր Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքների ընթացքում օգտագործել վրաններ: Ոստիկանությունը, սակայն, տևական ժամանակ դրսևորել էր հանդուրժողականություն՝ չխոչընդոտելով վրանատիպ ծածկոցի տեղադրմանը:

Հանրային վայրում իրավախախտումը նախականխելու նկատառումով ոստիկանությունն ապամոնտաժել է վրանատիպ ծածկոցը:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Էժանագին բեմադրություն ՛՛Նրանց ուրույն ձեռագիրը՛՛
    Արար առաջին. Գաղտնի գործակալներն ու տվյալ պահին ձեռքն ընկած տականքը մեկնում է ՛՛դեպքի վայր՛՛ աշխատանքի, այսինքն՝ ոգելից խմիչք օգտագործելու և հնարավորինս անկապ՝ բայց բարձրաձայն հայհոյելու:
    Արար երկրորդ. Գաղտնի գործակալների բրիգադիրը այցելում է ՛՛դեպքի վայր՛՛ ստուգելու ենթակաների պրոֆեսիոնալիզմը և կազմում զեկույց:
    Արար երրորդ. Հրեշտակները բերման են ենթարկում գործակալներին և մի քանի անմեղ մարդու, արձանագրություն կազմում, նոր հրահանգներ տալիս ու նորից ուղարկում ՛՛դեպքի վայր՛՛:
    Արար չորրորդ. Մունետիկը ազդարարում է, թե ինչերի են ընդունակ Հրեշտակները, և հատկապես Հրեշտակապետը:
    (շարունակելի)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031