Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվել է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ

Հունվար 27,2016 18:33

ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Երևանի շտապօգնության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հրավիրվեց արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցությունը:

Ներկայացնելով հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը` նախարարը նշեց, որ վերջին տասնօրյակի ընթացքում հանրապետությունում դիտվում է հիվանդացության և դիմելիության զգալի նվազում` շուրջ 40 տոկոսով: Նվազել է նաև շտապօգնության կանչերի թիվը` սուր շնչառական վարակներով պայմանավորված: Դիմելիության զգալի իջեցում է արձանագրվել  նաև բուժօգնության առաջնային օղակում:

Փետրվարի 1-ից ուսումնական գործընթացը սկսելու կապակցությամբ հանգամանալից քննարկվեցին հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակը:

Կարևորվեց Երևանի և մարզերի կրթական և նախակրթական հաստատություններում անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովմանը և պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Հաշվի առնելով հիվանդացության կայունացման և նվազման միտումը` ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն առաջարկեց իրականացնել կանխարգելիչ մի շարք միջոցառումներ:

Հիմք ընդունելով ներկայացված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հրահանգը` Արմեն Մուրադյանը հանձնարարեց նախարարության համապատասխան ստորաբաժանումներին պատասխանատու գերատեսչությունների հետ իրականացնել ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի մշտադիտարկում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031