Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Մնացել է մի քանի պաշտոն, ինձ դրեք-հանեք». «Հայկական ժամանակ»

Փետրվար 02,2016 11:03

Փորձեցինք որոշ մեկնաբանություններ ստանալ Արծվիկ Մինասյանից։

– Կոնկրետ ձեր դեպքում քննարկվում են Արմավիրի մարզպետի, էկոնոմիկայի նախարարի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի եւ արդարադատության նախարարի պաշտոնները։

– Ես մի անգամ կատակով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ մնացել է մի քանի պաշտոն, ինձ դրեք-հանեք, հետո իմ՝ որպես միաժամանակ 18 պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող եք քրեական գործ հարուցել։

– Ամեն դեպքում կոալիցիոն կամ այլ համաձայնության դեպքում ՀՅԴ-ից պաշտոն ստացողներից մեկն իսկապե՞ս դուք եք լինելու:

– Ցանկացած հանրային ծառայողի, առավելեւս ԱԺ պատգամավորի՝ գործադիր պաշտոնի առաջադրվելը պետք է ընկալվի որպես պատասխանատվության բեռ։ Եվ եթե այդ անձն ի վիճակի է պատասխանատվություն կրել, ուրեմն դա հարգանքի նշան է, որ այդ բեռը կարող է առաջ տանել։ Ես երբեք չեմ հրաժարվել որեւէ բեռ կրելուց, բայց ես փորձել եմ գնահատել իմ կարողունակությունը։ Այդ տեսակետից ես ինձ չեմ տեսնում որեւէ մարզպետի պաշտոնին։

– Իսկ թվարկված նախարարներից ո՞րը կցանկանայիք լինել։

– Քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, եւ չկա ոլորտների, նպատակների ճշգրտում, անձնավորել որեւէ հարց՝ ճիշտ չէ։ Ի վերջո մի քանի ընդհանուր ձեւակերպում է եղել կյանքի կոչել նոր Սահմանադրությունը, ուժեղացնել Հայաստանի անվտանգության համակարգը, վերահաստատել հանդուրժողականությունն ու վստահությունը մեր երկրի եւ իշխանությունների նկատմամբ ամբողջությամբ։ Բայց թե կոնկրետ ինչ ուղղություններով կարելի է դրան հասնել, դեռ քննարկման փուլում է:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29