Ազգային ժողովը 2026 թվականի հուլիսի 16-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց բավականին արտառոց եւ Սահմանադրության տառը ոտնահարող օրենսդրական փոփոխություններ, որոնցով սահմանափակվում էր արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը։
Նոր կարգավորման համաձայն՝ ընտրական իրավունքը չեն կարողանա իրացնել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրողների ցուցակները հրապարակելուն նախորդած երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի չեն գտնվել Հայաստանի Հանրապետությունում։ Բացառություն է նախատեսվում ուսման նպատակով արտերկրում գտնվող եւ պետական գործուղման մեկնած քաղաքացիների համար։ Օրենսդրական փոփոխությունը 8-րդ գումարման ԱԺ-ն, ինչպես ասում են, ընդունեց վերջին շնչում` հեռանալուց օրեր առաջ:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հակասահմանադրական այդ փոփոխությունը կատարելու ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է օրենքի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։
ՍԴ ուղղվելիք դիմումն արդեն ներկայացվել է: Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից հայտնեցին. «Դիմումը ստորագրել են Ազգային ժողովի 26 պատգամավորներ: ՍԴ աշխատակարգի համապատասխան կարգավորման համաձայն՝ դիմումի նախնական ոսումնասիրությունը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց հետո ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում»։
Կարդացեք նաև
Մենք տեղեկացանք, որ այս դիմումի վրա հիմնականում աշխատել է «Հայաստան» դաշինքի անդամ, դաշնակցական Արծվիկ Մինասյանը` մի խումբ իրավաբանների հետ:
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































