Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիճակագրությունը բացարձակ կապ չունի Ձեր կողմից նշվածի հետ»․ 2025-ի և 2026-ի մայիս-հունիսին արտերկրից եկած ՀՀ քաղաքացիների տարբերությունը 2933 է

Հուլիս 02,2026 16:02 Share

«Վիճակագրական տվյալներով չես կարող նույնականացնել, թե քանի հոգի է եկել ընտրելու համար, բայց ականատես եղանք, որ ընտրությունների օրերին եկողների թիվը շատացել էր, ինչպես նաև ականատես եղանք՝ մարդիկ անպատասխանատու հայտարարություններ էին անում՝ եկել ենք՝ ընտրենք գնանք»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հորդորին, թե ներկայացրեք վիճակագրական տվյալներ, որոնք կհավաստեն այդ պնդումները, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այսպես արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Արծվիկ Մինասյանն այս առիթով ասաց․ «Նենց ստացվեց, որ ՍԴ-ում այս պահանջը ներկայացվեց։ ԱԱԾ-ն վիճակագրություն ներկայացրեց։ Վիճակագրությունը բացարձակ կապ չունի Ձեր կողմից նշվածի հետ։ Կապ չունի՝ մարդը ընտրելու համար է եկել, թե՝ ոչ։ Ձեր ասած մտահոգությունը բացարձակ կապ չունի Հայաստան այդ ժամանակահատվածում այցելած քաղաքացիների թվերի հետ»։

Այնուհետև իր ելույթում Արծվիկ Մինասյանը ներկայացրեց վիճակագրությունը․ «2025-ի մայիս 25-ից հունիս 20-ի ընթացքում ՀՀ քաղաքացու և երկքաղաքացու փաստաթղթով ՀՀ է այցելել 154.115 անձ, 2026-ին՝ 157048 անձ։ Տարբերությունը 2933-ն է։ Նաև ելքի ցուցանիշները ներկայացնեմ՝ 2026-ին ՀՀ-ից ՀՀ քաղաքացու և երկքաղաքացու փաստաթղթով դուրս է եկել 152078 մարդ, 2025-ին՝ 149074 մարդ․ 3004 մարդու տարբերություն է։ Պաշտոնական ցուցանիշն է՝ ԱԱԾ-ի տված։ Այս վիճակագրությունը կարևոր է հասկանալու համար՝ արտաքին ազդեցության տեսանկյունից։ Էդ որ ասում եք՝ ՌԴ-ից եկածներ, լավ կլիներ՝ հարցնեիք նաև Եվրոպայինը։ Նենց չի, որ Ռուսաստանից եկածները ձեզ դեմ են քվեարկել, գուցե կարող է հակառակը լինել»։

ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031