Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի բողոքի ցույց է սկսվել. (Տեսանյութ)

Փետրվար 15,2016 14:50

Այս պահին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննարկում է քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդության հարցը. փաստաբանը առաջարկում է որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի դիմաց փոխել նրա նկատմամբ կիրառված կալանքը:

Մինչ դատարանը քննում է այս հարցը, Հիմնադիր խորհրդարանի անդամները բողոքի ցույց են անցկացնում, պահանջելով ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին:

Նրանց միացել են նաեւ «Կանանց ճակատի» ներկայացուցիչները: Հավաքվածներն այն կարծիքի են, որ ի դեմս Գեւորգ Սաֆարյանի՝ իշխանությունները ճնշում են բոլոր ակտիվ երիտասարդներին՝ փորձելով լռեցնել ընդդիմության ձայնը:

Մանրամասները տեսանյութերում`

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29