Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դատարկվում է. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ»

Փետրվար 16,2016 11:38

Այն հանգամանքը, որ արտագաղթի ներկա տեմպերի պայմաններում Հայաստանի բնակչության թվի բնական աճը գնալով պետք է սկսեր դանդաղել, որքան էլ ցավալի է, միեւնույն ժամանակ նաեւ սպասելի է։

Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ անցած 2015-ին Հայաստանում ծնվել է 41 հազար 815 երեխա, իսկ մահվան դեպքերի թիվը կազմել է 27 հազար 835։ Այսինքն՝ բնակչության թվի բնական աճը՝ ծնվածների եւ մահացածների թվի դրական տարբերությունը, կազմել է 13 հազար 980։ Ասել է թե՝ ՀՀ բնակչությունը նախորդ տարի ավելացել է ընդամենը մոտ 1 4 հազար մարդով։ Այս ցուցանիշը 2008 թվականից հետո ամենացածրն է։

Նկատենք, որ մի կողմից մարդիկ շարունակում են Հայաստանից հեռանալ, մյուս կողմից ՀՀ-ում մահացությունների թիվը շարունակում է աճել, իսկ ծնվածներինը կտրուկ նվազում է: Ասել կուզի, Հայաստանի բնակչությունը նախորդ տարիների համեմատ դարձել է ավելի տարեց։ Այս փաստն այն տխուր իրականությունն է, որ պետական քարոզչության ամենակարկառուն դեմքերն անգամ չեն կարող իբրեւ դրական երեւույթ ներկայացնել։ Նրանք կարողանում են Հայաստանի տնտեսության քայքայումն անգամ իբրեւ աճ եւ զարգացում ներկայացնել, սակայն բնակչության թվի նման կտրուկ անկումը այն տվյալներից է, որի մասին նախընտրելի է լռել։

Բնակչության թվի փոփոխության դինամիկան առավել հասկանալի դարձնելու համար ստորեւ բերված աղյուսակում ներկայացրել ենք՝ նշելով 2008 թվականից սկսած ամեն տարվա պատկերը։

տարի             բն. աճ

2015                13980

2014                15371

2013                14594

2012                14881

2011                15417

2010                16904

2009                16938

2008                13773

Վերը բերված թվերը, սակայն, առկա իրավիճակի ողջ ողբերգությունը չեն արտացոլում։ Հայաստանին սպառնացող վտանգն առավել տեսանելի է դառնում, երբ բնակչության բնական աճի տեմպերը ըստ մարզերի ենք դիտարկում:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29