Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի շիշ՝ լրագրողների ուղղությամբ

Փետրվար 23,2016 17:57

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 23-ին հրապարակվեց «Հայբիզնեսբանկից» կատարված առանձնապես խոշոր չափերի վերաբերյալ գործով վերջնական դատական ակտը: Դատական ակտի հրապարակման ընթացքում ներկաներից ոմանք սկսեցին հայհոյել, հրմշտոց սկսվեց: Կարգադրիչները նրանց դուրս հանեցին նիստերի դահլիճից:

Դատական ակտի հրապարակումից հետո, երբ լրագրողները դուրս եկան Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքից, դատարանի դռների առջեւ կանգնած էին դատական նիստի մասնակիցները, որոնց կարգադրիչները դուրս էին հանել:

Վերջիններս լրագրողներին խնդրեցին չհրապարակել դատական նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի կադրերը: Երբ լրագրողներից մեկը փորձեց պատասխանել նրանց, ներկաներից մեկը նրա վրա ջուր լցրեց:

Կատարվածից հետո Aravot.am-ը լուսանկարեց դատարանի շենքի դիմաց հավաքվածներին, ինչից հետո, հավանաբար նույն անձը, ջրի շիշը նետեց լրագրողների ուղղությամբ (այն ընկավ լրագրողներից մի քանի սանտիմետր հեռավորության վրա):

Aravot.am-ը դիմեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչներին, վերջիններս էլ պատասխանեցին՝ չեն տեսել, ոչնչով չեն կարող օգնել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29