Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան 26-ից դիմաց պառկելու համար մի քանի ակտիվիստներ բերման ենթարկվեցին

Փետրվար 24,2016 20:33

Այսօր ի պաշտպանություն կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել: Մի քանի ակտիվիստներ պառկել էին նախագահական նստավայրի դիմաց եւ փողոցի երթեւեկելի հատվածում:

Ոստիկանները սկզբում նրանց հերթով բարձրացրեցին ավելի վերեւ՝ նախագահականի ընդունարանի մոտ: Նրանք շարունակում էին պառկած մնալ: Մոտավորապես 10 րոպե անց ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել պառկած անձանց:

Ոստիկանությունը նաեւ փորձում էր բերման ենթարկել մի քաղաքացու, որը բղավում էր, թե ակցիայի հետ կապ չունի: Ցույցի մյուս մասնակիցները նույնպես պնդում էին, որ այդ քաղաքացին ակցիայի հետ կապ չունի: Սակայն ոստիկանությունը տեղի չտվեց եւ նրան նույնպես ոստիկանության մեքենայով տարան:

Բերման ենթարկվածների մեջ են Միքայել Նազարյանը, Տիգրան Մազմանյանը, Արտակ Գեւորգյանը, Փայլակ Թեւանյանը, Սիփան Փաշինյանը, Անդրանիկ Վարդանյանը,  Կարո Ղուկասյանը, Մաքսիմ Սարգսյանը:

Լրագրողները նախագահականի դիմաց կանգնած ոստիկաններից հետաքրքրվեցին, թե ո՞ր բաժին են տարել ակտիվիստներին: Ոստիկաններն արձագանքեցին, որ տեղյակ չեն:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29