Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեդրակյանն ու Ալեքսանյանն օդից չեն եկել». «Ա1+» (տեսանյութ)

Փետրվար 25,2016 13:37

Անդրադառնալով իր կուսակից պատգամավոր Մհեր Սեդրակյանին, որի դեմ լրագրողներն ակցիա իրականացրին՝ պահանջելով պատժել լրագրողների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի համար, պարոն Ավետիսյանն ասաց. «Եթե մարդը չի ուզում լրագրողին պատասխանել, ուրեմն պետք չէ խոսափողը բերանը կոխել կամ այդ մարդու դիմացը փակել, ասել՝ չէ, պարտադիր դու պետք է պատասխանես»: Պատգամավորը վերջերս անգամ ուսումնասիրել է այլ երկրների փորձն այս առումով. «Շատ երկրներում, օրինակ Նիդերլանդներում, թույլ չեն տալիս, որ լրագրողը պատգամավորին մոտենա: Օգնականի միջոցով պայմանավորվում են և հետո նոր հարցազրույց անցկացնում: Դուք տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում խորհրդարանում. պատգամավորը դուրս է գալիս դահլիճից, հանկարծ մի 15-20 լրագրող մոտենում են, ամեն մեկն իր համար հարց է տալիս»:

Պատգամավորը կոչ արեց չմոռանալ. «Եվ Մհեր Սեդրակյանին, և Սամվել Ալեքսանյանին ընտրել է մեր ժողովուրդը, իրենց ընտրողները, որոնք օդից չեն եկել: Նրանք մեր ժողովրդի ներկայացուցիչներն են»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29