Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ԱԺ փոխնախագահին՝ Հայաստանում անցկացված հանրաքվեի կապակցությամբ

Մարտ 02,2016 12:50

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ:

Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Ալեքսեյ Սերգեեւը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Էդուարդ Շարմազանովն իր հերթին վերահաստատել է, որ Ազգային ժողովը պատրաստակամ է շարունակելու իր ակտիվ մասնակցությունն ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական առաքելության մասնակցությունը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախապատրաստման եւ իրականացման գործընթացին հետեւելու հարցում:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ԱԺ փոխնախագահին Հայաստանում անցկացված հանրաքվեի կապակցությամբ:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031