Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրական օրենսգրքի» նախագծի համաձայն, ըստ Դավիթ Հարությունյանի, հանրապետությունից բացակայողները չեն կարող քվեարկել

Մարտ 03,2016 15:18

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ընտրական նոր օրենսգիրքն ու մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նիստում ասաց, որ Սահմանադրությունը վերջնաժամկետ է սահմանել այս փաթեթի ընդունման համար՝ այս տարվա հունիսի մեկը: Նա նշեց, որ հիմնական բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ, որտեղ քաղաքական ողջ ներկապնակն է ներկայացված: «Այսպիսով, եթե այսօր հաստատում ենք այս փաթեթը, ազդարարում ենք հանրային քննարկումների սկիզբը, որը տեղի կունենա Ազգային ժողովում»,- ասաց նա: Դավիթ Հարությունյանը կառավարության նիստում երկար ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նախագիծը:

Անդրադառնալով փաթեթի հիմնական սկզբունքներին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ դրանք բխում են նոր Սահմանադրությունից:

Ազգային ժողովը պետք է ձևավորվի համամասնական ընտրությունների արդյունքում, մեծամասնական ընտրություններ այլևս չեն սահմանվում:

Հաջորդ կարևոր փոփոխությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորումն է, արմատապես փոխվել է դա, սահմանվել, որ ԿԸՀ-ն պետք է ձևավորվի ԱԺ-ի կողմից՝ ապահովելով պատշաճ քաղաքական բալանսը: Զուտ ԱԺ մեծամասնությունը բավարար չէ, որպեսզի ձևավորվի ԿԸՀ-ն:

Նա ասաց, որ էլեկտրոնային հաշվառման համակարգը հնարավորություն է ստեղծում պայքարել առավել շատ մտահոգություն առաջացնող երևույթի դեմ՝ հանրապետությունից բացակայողները չեն կարող քվեարկել:

Հարությունյանը հորդորեց նախագիծը ճանաչել անհետաձգելի, բայց հանրությունը պետք է իմանա, որ քննարկումների համար կա երեք ամիս ժամանակ: Հենց վաղվանից պետք է ձեռնամուխ լինել մանրամասն քննարկումների:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հաստատում են նախագիծը, առջևում ծավալուն աշխատանք է սպասվում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031