Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել. «Հանրապետություն»

Նոյեմբեր 12,2026 16:04 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում է Դավիթ Հարությունյանին և «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամներին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած քաղաքացիներին, «Հանրապետություն» կուսակցության բոլոր անդամներին ու համակիրներին, ովքեր, անկախ իրենց բնակության վայրից, ջանք ու եռանդ են ներդրել Եղեգնաձոր համայնքում մեր հաղթանակն ապահովելու համար։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ մենք որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել։ Անտրամաբանական կլիներ, և մենք չէինք էլ կարող արգելել, որ երրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչը քվեարկի մեր թեկնածուի օգտին։ Թե ինչո՞վ է պայմանավորված եղել նրա այդ քվեարկությունը, նա արդեն իսկ մեկնաբանել է։ Մենք լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չենք տեսնում։

Շնորհավորում ենք Եղեգնաձոր համայնքի բնակիչներին և նորընտիր ավագանու անդամներին՝ մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք՝ ի շահ համայնքի և մեր պետության զարգացման ու բարեկեցության։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել