Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Եվրոպական մեր գործընկերներին հետաքրքրում է մեկ հարց. «Իրատես de facto»

Մարտ 04,2016 12:26

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավարը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվել են տարբեր բնույթի, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր։ Ինքնին հարց առաջացավ՝ ինչո՞ւ չէր կարելի, որ կոալիցիայի հետ հանդիպմանը ներկա լիներ նաև խորհրդարանական ընդդիմությունը, ինչո՞ւ հանդիպումը տիկին Մոգերինիի հետ կայացավ առանձին։

Նաիրա Զոհրաբյան (ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար)

– Անկեղծ ասած, չգիտեմ ինչ հարցեր են քննարկել կոալիցիայի հետ, սակայն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ Ղարաբաղին վերաբերող քննարկում չի եղել։ Ընդամենը եղել է երկու դիտարկում խնդրի շուրջ, որից մեկը ներկայացրել է իմ գործընկեր Վարդան Օսկանյանը, մյուսը, եթե չեմ սխալվում, Ալեքսանդր Արզումանյանը։ Այսինքն, այդ հարցին շատ կարճ անդրադարձ է եղել։

Հիմնականում քննարկվել են սահմանադրական հանրաքվեին և ընտրական օրենսգրքին առնչվող հարցեր։ Սակայն, քանի որ կա պայմանավորվածություն քննարկումների բովանդակության չհրապարակման մասին, հարգելով այդ պայմանավորվածությունը, չեմ մանրամասնի։

Ինչ վերաբերում է Ձեր այն հարցին, թե ինչո՞ւ հանդիպումն առանձին կայացավ, ապա այդ ձևաչափով հանդիպումները նորություն չեն, ինչը տրամաբանական է Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության և ընդդիմության տեսլականներում տարաձայնություններ կան։

Տիկին Մոգերինիի հետ հանդիպմանը քննարկվել են Ընտրական օրենսգրքի և 2017-ի ապագա ընտրություններին առնչվող հարցեր։ Բնական է, որ այդ քննարկումները պետք է լինեին առանձին։

– Եթե հետևենք քննարկվող հարցերի տրամաբանությանը, կարելի է ենթադրել, որ Եվրամիությանն այս պահին հետաքրքրում է Հայաստանում նախատեսվող ընտրական գործընթացը։

– Եվրոպական մեր գործընկերներին հետաքրքրում է մեկ հարց՝ Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրությունները կանցնե՞ն ազատ, արդար և թափանցիկ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031