Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ աջակցությամբ հրապարակված զեկույցը անդրադարձ է կատարել «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցում երեխաների դաստիարակության խնդրին. The Independent

Մարտ 07,2016 12:46

Համաշխարհային չարիք համարվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տրամադրության ներքո երեխաները դաստիարակվում են զանգվածային մահապատիժներին մասնակցելու և մարդկային անդամահատված գլուխների հետ խաղալու միջոցով։ Այսպիսի պնդումներ են կատարել ՄԱԿ-ի աջակցությամբ բրիտանական Quilliam կազմակերպության հրապարակած զեկույցի հեղինակները։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Զեկույցի հեղինակներն եկել են եզրակացության, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդները դաստիարակվել են «համակարգված հրահանգավորմամբ»՝ ինչպես դաստիարակվում էին երեխաները ֆաշիստական Գերմանիայում, և շարունակում են նույն մեթոդներով դաստիարակել իրենց երեխաներին։

Զեկույցում նշվում է, որ ահաբեկչական կառույցի մարտիկների երեխաները ծնված օրվանից մեծացվում են, որպես ջիհադի (իսլամի դրույթներով ջիհադը պատերազմ է անհավատների դեմ) ապագա մարտիկներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031