Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Մարտ 12,2016 15:31

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մեծապես կարևորելով Պաշտպանի ինստիտուտի դերը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության զարգացման ու ամրապնդման հեռանկարները, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ առկա մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ համատեղ աշխատանքների կազմակերպման հարցերում: Մասնավորապես, անդրադարձ է եղել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ու ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծված Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջև աշխատանքային կապերի ստեղծմանն ու համագործակցության օպերատիվ համակարգի ներդրմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համատեղ համալիր ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին արդյունավետ ու կառուցողական համագործակցության ծավալման պատրաստակամության համար:

Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031