Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցի քրեական գործով դատարանը բավարարել է միջնորդությունը՝ ժողքննիչին որպես վկա լսելու

Մարտ 14,2016 12:20

«Թումանյանի Պետերբուրգյան դատավարության զուգահեռները» հոդվածս առաջին փորձն էր մոտենալ մեր մեծերից մեկի դատավարությանը, որը տեղի էր ունեցել 1911 թվականին: Բանաստեղծին մեղադրանք էր առաջադրվել հակակառավարական գործունեության համար, իսկ գործի նյութերն էլ կազմում էր 135 հատոր:

Թումանյանն այդ ժամանակ ուներ երկու պաշտպան՝ Ալեքսանդր Խատիսյանի եղբայրը՝ Գեւորգ Խատիսյանը եւ ազգությամբ հրեա՝ Օսկար Գրուզենբերգը:

Բայց այդ մասին չէ, որ հիմա պիտի գրեմ:

Երեկ մեր հանճարեղ ՊՈԵՏԻ Եղիշե Չարենցի ծննդյան օրն էր, եւ նորից ձեռքս վերցրեցի «Եղիշե Չարենցի դատավարությունը» գրքույկը, որը հրատարակման էր պատրաստել չարենցագետ Ալմաստ Զաքարյանը, «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսում, 1995 թվականին:

Խոսքը 1926 թվականի սեպտեմբերի 5-ից 1927 թվականի մարտի 24-ը տեղի ունեցած դատավարության մասին է:

Charenc-3 Charenc-2Քրեական գործը հարուցվել էր «Մարիանա Այվազյանի կյանքի դեմ մահափորձ կատարելու» հիմքով, որն այդ ժամանակ ընդդատյա է եղել Գլխավոր դատարանին:

Նախագահող դատավորն է եղել Վ.Բաղդասարյանը: Չարենցի պաշտպանն էր Գ. Չուբարյանը: Ժողքնննիչն է եղել Գրո Գրիգորյանը:

Այս հայտնի գործում կան այնպիսի ուշագրավ մոտեցումներ, որոնք հետաքրքիր կարող են լինել այսօրվա փաստաբաններին, դատական համակարգի աշխատակիցներին, իրավաբաններին:

Այսօրվա բառամթերքով «կասկածյալ» չի համարվել Չարենցը, այլ «կասկածելի», խափանման միջոցի փոխարեն օգտագործվել է «Կանխարգել միջոցի որոշում» կամ «սոցիալական պաշտպանության միջոց» բառակապակցությունները:

Գործի նյութերում կան հայտարարություններ, որոնք նման են այսօրվանին. քաղհայցվոր ճանաչելու մասին տուժողի հայտարարությունը, հարցաքննելու, նաեւ՝ լրացուցիչ հարցաքննելու հետ կապված, խուզարկություն կատարելու մասին արձանագրությունը:

Վկաների դատակոչի ցուցակի հետ կապված ներկայացված է քաղվածք քրեական դատավարության օրենսգրքից, համաձայն որի՝ «Վկաները եւ փորձագետները դատարանի կոչով անհարգելի չներկայանալու դեպքում ԲԵՐԵԼ ԵՆ ԱՐՎՈՒՄ եւ ենթարկվում են դատական կարգով պատժի՝կամ տուգանքի մինչեւ 300 ոսկի ռ. կամ՝ պարտադիր աշխատանքների մինչեւ 3 ամիս ժամանակով»:

Ինձ համար ամենաարտառոցն այս գործի նյութերում դատարանի որոշումն է եղել:

Ըստ որոշման. «Դատարանը որոշեց հարգել կողմերի խնդրանքը եւ դահլիճում ներկա գտնվող ժողքննիչ Գրո Գրիգորյանին հարցաքննել որպես վկայի՝ պարզաբանելու համար մեղադրյալ Եղիշե Չարենցի դատարանում տված ցուցմունքի վերջում հիշատակված հանգամանքները: Նախագահը վերցնելով վկա է Գրո Գրիգորյանից ստորագրություն ճշգրիտ ցուցմունք տալու մասին, նրան եւ առանձնացրեց դահլիճից՝ վկաների հատուկ սենյակը»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031