Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ քարտուղարը չասաց, թե ի՞նչ են ասել եվրոպացի փորձագետները

Մարտ 15,2016 15:43

«Ցուցակների հրապարակման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից տարաբնույթ մեկնաբանություններ են եղել, իրավունքների հետ կապված որոշակի հարցեր են նշվում: Այդ հարցը նաև մեզ է հուզել, թե իրենց վերաբերմունքն ինչպիսին է այդ հարցի վերաբերյալ, մենք հարցրել ենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը`Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպումից հետո:

Իսկ թե ի՞նչ են պատասխանել փորձագետները, ԲՀԿ քարտուղարն ասաց, որ չի փորձի նրանց փոխարեն պատասխանել:

ԲՀԿ-ի ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ դիտորդների, լրատվամիջոցների մուտքը ընտրատեղամասեր սահմանափակելուն: «Տեղեկացրել ենք, որ իշխանության ներկայացուցիչներ էլ կան, որոնք կարծում են, թե այստեղ թյուրիմացություն կա»,-ասաց նա:

ԲՀԿ-ականները խոսել են նաեւ մատների թանաքոտման հարցի մասին: «Սա էլ է տարբերակ , մոտեցում, որը կարելի է քննարկման առարկա դարձնել: Մոտեցումները տարբեր են, կան պետություններ, որ այս մոտեցումը մի քիչ ժամանակակից չեն համարում, այսպես ձեւակերպենք, եւ կարելի է ավելի ժամանակակից ձեւակերպել, այնուամենայնիվ, արտասահմանի փորձն ինչքան էլ մենք ուսումնասիրենք ու փորձենք կիրառել մեր երկրում, մենք պետք է հաշվի առնենք մեր երկրի առանձնահատկությունն ու նախկին դրսևորումները»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031