Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը շեշտադրել է տների անհատույց օրինականացման գործընթացի մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը

Մարտ 16,2016 12:12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման գործընթացի աշխատանքային խմբի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հիման վրա անշարժ գույքերի օրինականացման գործընթացը կանոնակարգող հանձնաժողովի և դրան կից ստեղծված աշխատանքային խմբի պատասխանատուների և աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է 2015թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Բավարար գնահատելով իրականացված աշխատանքները` քաղաքապետը ներկայացրել է իր դիտարկումները:

«Արդեն մի քանի տարի է` պետությունը մեր այն քաղաքացիներին, որոնք իրենց տները ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել սեփականաշնորհել, հնարավորություն է տվել անհատույց օրինականացնել: Սա տասնամյակներ շարունակ սպասված հնարավորություն էր, ու մենք, որպես քաղաքային իշխանություն, պետք է հնարավորին աջակցենք մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն այդ խնդիրը: Ինձ համար անընդունելի է, երբ մեր կողմից տրամադրվում է որոշում, բայց երկար ժամանակ տվյալ գույքը պետական գրանցում չի ստանում: Այս հարցում եղեք հետևողական և մինչև վերջ հետևեք գործընթացին, անհրաժեշտության դեպքում նաև աջակցեք մեր համաքաղաքացիներին», – ընդգծել է քաղաքապետը, ապա հավելել, որ այս առնչությամբ անհրաժեշտ է հանրությանը պարբերաբար ներկայացնել նաև տների անհատույց օրինականացման գործընթացի քայլերի հաջորդականությունը:

Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ այս գործընթացը չի կարող հավերժ տևել, հետևաբար պետք է այն ամբողջությամբ կարգավորել ու ավարտին հասցնել, ինչի առնչությամբ անհրաժեշտ է Երևանի բնակիչների լիարժեք իրազեկվածությունը:

 
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031