Լրահոս
Օրվա լրահոսը

Ի Տեր հանգչեց Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը

Մարտ 16,2016 14:33

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 15-ին, կյանքի 81-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում և սգում են բարեհիշատակ Դավիթ Սրբազանի վախճանը:

Մարտի 21-ին Լիոնի Ս. Հակոբ եկեղեցում կկատարվի հանգուցյալ Սրբազան Հոր վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը ծնվել է 1935 թ. Երուսաղեմում: Նախնական կրթությունը ստացել է Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանում և իտալական §Տերրա Սանտա¦ քոլեջում:
1951-1957 թթ. սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում:
1957 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1957-1960 թթ. վարել է տպարանի և Գյուլբենկյան մատենադարանի տեսչությունները, միաժամանակ դասավանդել Ժառանգավորաց և Թարգմանչաց վարժարաններում:
1960 թ. նշանակվել է Ամմանի (Հորդանան) հոգևոր հովիվ և Հեթումյան վարժարանի տեսուչ:
1960 թ. ձեռամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճանները:
1965 թ.Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան:
1964-1973 թթ. եղել է Լիոնի և շրջակայքի հոգևոր հովիվը:
1973-1976 թթ. եղել է շվեյցարահայ համայնքի հոգևոր հովիվը:
1976 թ. ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում, ապա նշանակվել Կենտրոնական Ֆրանսիայի հայրապետական պատվիրակի փոխանորդ:
1980 թ. նշանակվել է Հարավային Ամերիկայի կաթողիկոսական պատվիրակ:
1983-1985 թթ. ծառայել է Գերմանիայի հայկական համայնքում:
1986-88 թթ. ծառայել է Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում:
1988 թ. վերադարձել է Երուսաղեմ և նշանակվել է Սուրբ Աթոռի դիվանապետ և ընծայարանի դասախոս:
1990 թ. ընտրվել է Սուրբ Աթոռի լուսարարապետ և միաժամանակ վարել կրթական ու վարչական պաշտոններ:
1991 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է արքության պատվին:
1997 թ. վերադարձել է ծառայության Լիոն:
1979 թ. Ֆրանսիական կառավարության կողմից ստացել է §Ակադեմիական արմավենի¦ շքանշանի ասպետի աստիճան:
1997 թ. քահանայական ձեռնադրության քառասնամյակի առթիվ ստացել է Արժանիքների ազգային շքանշանի ասպետի աստիճան:
Վերջին տարիներին Դավիթ Սրբազանը, վաստակյալ հանգստի կոչված լինելով, իր հոգևոր ծառայությունը շարունակում էր բերել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Ֆրանսիայի հայոց թեմում:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031