Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Մեդվեդեւը կգա Հայաստան. կքննարկվի նաեւ գազի գնի հարցը (Տեսանյութ)

Մարտ 16,2016 19:10

«Որոշում չկա, բայց քննարկում կա: Հանրապետության նախագահը, որ հանդիպել է ՌԴ նախագահի հետ, հիմա նախարարությունները, «Գազպրոմ Արմենիան» գազի գնի շուրջ բանակցություններ են տանում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը`պատասխանելով հարցին` գազի գնի շուրջ բանակցություններում վերջնական համաձայնություն կա՞: Հստակություն չկա նաեւ ԵԱՏՄ տարածքում էներգակիրների`ռուբլով առեւտուր անելու հարցով:

Հիշեցնենք, այդ առաջարկը ներկայացրել էր Հովիկ Աբրահամյանը: Ավելի ուշ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր պատկան մարմիններին`ուսումնասիրել հնարավորությունները:  «Ապրիլի յոթին կլինի ՌԴ վարչապետի այց, իսկ ապրիլի ութին ԵՏՄ վարչապետերի այցը, խորհուրդ կանցկացնենք, եւ կունենանք պատասխան»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ այդ ժամանակաշրջանում Հայաստանում, իբրեւ ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, տեղի է ունենալու ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` կառավարության կազմում փոփոխություններ լինելո՞ւ են: «Փոփոխություններ միշտ էլ լինելու են, բայց ժամանակին եւ ճիշտ»,- ասաց վարչապետը` հավելելով. «Դուք գիտեք, որ մենք քաղաքական համագործակցության մեջ ենք ՀՅԴ-ի հետ եւ այդ բանակցությունների արդյունքում մենք կայացրել ենք նման որոշում: Իսկ մենք հաստիքների կրճատում իրականացնելու ենք եւ հիմա պատկան մարմիններն այդ ուղղությամբ աշխատում են»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ վարչապետի եւ գործադիրի որոշ անդամների հետ հարաբերություններում հակասություններով: Հիշեցնենք, խոսակցություններ կան վարչապետի եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հարաբերությունների լարվածության մասին, քանի որ վարչապետը հովանավորում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Ոչ մի նախարարի եւ վարչապետի հարաբերությունները չեն կարող լարված լինել: Դա միշտ հիշեք, որովհետեւ վարչապետը վարչապետ է, նախարարը` նախարար»,- ասաց նա:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն հիմնելու հայտարարությանը, վարչապետը պատասխանեց. «Ես ողջունում եմ յուրաքանչյուր անձին, կամ քաղաքական ուժին, որը կուսակցություն կորոշի բացել, այդ թվում եւ Վարդան Օսկանյանին: Ես որեւէ կապ չգիտեմ պարոն Քոչարյանի հետ, եւ դա ինձ չի էլ հետաքրքրում»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031