Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Թումասյան. «Կոչ եմ անում անօթևան ընտանիքներին բնակարան նվիրաբերողներին ամեն գնով քանդել նրանց դոմիկները»

Մարտ 19,2016 16:12

«Շիրակ կենտրոնը» ուրախ է և ողջունում է անօթևան ընտանիքներին բնակարանների նվիրաբերման ոլորտում վերջին շրջանում նկատվող աննախադեպ աշխուժությունը: Հասկանալի է, որ երկար տարիների ընթացքում անօթևանության խնդիրը բավականին բարդություններ է առաջ բերել և որոշելը, թե ում և ինչպես բնակարաններ նվիրել, նույնպես դժվար է: Օրինակ՝ մեզ հանդիպել են ընտանիքներ, ովքեր դժվարությամբ են համակերպվում՝ առնետների բնի վերածված խոնավ ու քայքայված, տնակները քանդելու մտքի հետ: Ընտանիքներ էլ կան, ովքեր իրենց առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը առավել ծանր ներկայացնելու նպատակով, պնդում են թե, իբր ժամանակավոր կացարանը իրենց չի պատկանում: Հանդիպում են նաև ընտանիքներ, ովքեր անգամ բնակարաններ ունենալուց հետո էլ փորձում են դոմիկները պահել: Իհարկե շատ ընտանիքներ կան, ովքեր իրոք այլոց դոմիկներում են բնակվում, բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ շատ-շատերն էլ պարզապես հորինում են: Այդ իսկ նպատակով բնակարաններ անօթևան ընտանիքներին նվիրաբերող կառույցներին և անհատներին կոչ եմ անում, մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել  ժամանակավոր կացարանների պատկանելիությունը և փորձել ամեն գնով քանդել դրանք: Նույնիսկ այդ գործը չարժե վստահել բնակարանատերերին, քանի որ հնարավոր է բավարարվեն զուտ տնակները տեղափոխելով մի տեղից՝ մյուսը: Հավատացեք Գյումրին անօթևանությունից և տնակներից կարող է ձերբազատվել միայն դոմիկների քանդման ճանապարհով: Ես «Շիրակ կենտրոնի» երկարամյա փորձից ելնելով եմ ասում, իսկ մենք վերջին 3 տարիներին տասնյակ բնակարաններ ենք նվիրել և տասնյակ դոմիկներ ենք քանդել:

 

Վահան Թումասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sona says:

    Скажите спасибо Айк Барсегяну, если бы не он, то вы никогда бы до такого не догадались, так что это все он сделал.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031