Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Մարտ 25,2016 18:22

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

54-ամյա Վահան Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով, հայտնաբերվել է 2015թ. օգոստոսի 31-ին՝ Երևան քաղաքի իր բնակարանում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Քննությամբ  հիմնավորվել է, որ դեպքի օրը Ռ. Մկրտումյանը, կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ պահանջելու կապակցությամբ, գնացել է Վ.Աղաջանյանի բնակարան և նախապես իր հետ վերցրած դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա  կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով կրծքավանդակի զույգ կեսերի առաջային մակերեսների ծակած-կտրած միջանցիկ վնասվածքներ, որի հետևանքով վերջինս մահացել է արյան սուր կորստից:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռ.Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031