Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանն անհրաժեշտ է համարել Իրանի հետ տնտեսական փոխգործակցության ակտիվացումը

Մարտ 29,2016 16:16

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով դեսպանին` նախարարը գոհունակությամբ է ընդգծել, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամությամբ ձևավորված կապերն ամուր հիմք են Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների միջև հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: «Մեր մարզերի ակտիվ համագործակցությունը Իրանի նահանգների հետ մենք պետք է կարողանանք նոր մակարդակի վեր հանել»,-ասել է նախարարը հանդիպման սկզբում: Նշելով, որ տարածաշրջանում օրեցօր մեծանում է Իրանի դերակատարությունը, Դավիթ Լոքյանն անհրաժեշտ է համարել Իրանի հետ տնտեսական փոխգործակցության ակտիվացումը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհավորել է նախարար Դավիթ Լոքյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու վեց ամիսների ընթացքում հասցրել է անդրադառնալ բոլոր այն հարցերին և խնդիրներին, որոնք գտնվում են ինչպես նախարարության, այնպես էլ դեսպանության ուշադրության կենտրոնում:

Նախարար Դավիթ Լոքյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին համակարծիք են եղել, որ Հայաստանի և Իրանի տարածքների միջև դեռևս չօգտագործված ներուժ, համագործակցության բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան, ուստի նախատեսվում է նախարարությունում ստեղծել Իրանի հարցերով աշխատանքային խումբ, որը հետամուտ կլինի երկու երկրների հարաբերությունների առավել խորացմանը վերաբերող հարցերին: Հայաստանի և Իրանի տարածքների միջև տնտեսական կապերի առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են մարզպետների մակարդակով հաճախակի փոխայցելությունները, ինչը, կողմերի համոզմամբ, նոր ակտիվություն կհաղորդի միջմարզային հարաբերություններին:

Հանդիպմանը քննարկվել են նաև Իրան-Հայաստան միջսահմանային տնտեսական տարածք ստեղծելուն վերաբերող հարցեր:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031