Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական օր MITT’2016 միջազգային ամենամյա ցուցահանդեսի հայկական տաղավարում

Մարտ 30,2016 15:58

Մարտի 25-ին MITT’2016 միջազգային ամենամյա ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվել են հայկական խոհանոցի, ազգային մշակույթի, հայկական գինու և կոնյակի համտես-շնորհանդեսներ, որոնք ուղեկցվել են հայկական ավանդական երգ ու պարով: Միջոցառումը հայտնվել է ցուցահանդեսի մասնակիցների ուշադրության կենտրոնում և աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի և Արցախի տաղավարի նկատմամբ: Հայկական տաղավարում գոյացել են բազմամարդ հերթեր:

«Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը մեր տաղավարի հյուրերին հայկական կոնյակ է մատուցել, “Цветы Армении” անսամբլը ազգային պարեր է ներկայացրել՝ աջակցելով հայկական տաղավարին, Ռուսաստանի փորձագետների և սոմելիեների միության ղեկավար Արթուր Սարգսյանը գնահատել է ցուցադրվող հայկական գինիները, ռեստորանային բիզնեսի ոլորտում մեծ ճանաչում ունեցող ռեստորատոր, հեռուստահաղորդավար Գայանե Բրեիովան մատուցել է հայկական խոհանոցի գոհարները։

Հիշեցնենք, մարտի 23-25-ը Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 14 զբոսաշրջային ընկերություններ մեկ միասնական տաղավարով ներկայացրել են Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունները մոսկովյան MITT’2016 միջազգային ամենամյա ցուցահանդեսին։

Հայկական երկու պետությունների միասնական տաղավար ցուցահանդեսի օրերին այցելել են հազարավոր տուրօպերատորներ, ոլորտը ներկայացնող բիզնեսի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին այս տարի մասնակցել են ավելի քան 1800 ընկերություններ 192 երկրից:

Տեսանյութը և լուսանկարները Հայաստանի զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան և Youtube-ի պաշտոնական էջերում՝

 

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031