Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Եղնուկյանին տեղափոխել են հիվանդանոց

Մարտ 31,2016 21:09

Ըստ Կարո Եղնուկյանի՝ նախորդ 7 օրերի ընթացքում իր կնոջ ինքնազգացողությունը վատ է եղել

Մարտի 24-ին Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով Մաշտոցի պողոտայում «Նոր Հայաստանի» աջակիցների եւ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիայի ընթացքում տուժած Ռուզաննա Եղնուկյանն այսօր տեղափոխվել է հիվանդանոց։

Այս մասին Aravot.am-ին հայտնեց Ռուզաննա Եղնուկյանի ամուսինը՝ «Նոր Հայաստանի» անդամ Կարո Եղնուկյանը։ «Այս 7 օրվա ընթացքում չէր բարելավվել վիճակը։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո բոլոր խնդիրները, որոնք որ կային, չէին վերացել։ Հուսով էինք, որ այս օրերին կվերանար, բայց չէր վերացել»։

Նա նշեց, որ այժմ բժիշկները հետազոտում են Ռուզաննա Եղնուկյանին. «Այս օրերին իր համար ոչ նորմալ խնդիրներ կային, որոնք սկզբից վերագրում էինք, որ դրա հետ կապված է եւ շուտով կվերանա, բայց 7 օր անցավ, խնդիրները չվերացան։ Դա է մտահոգիչը»։

Ավելի վաղ Կարո Եղնուկյանը Aravot.am-ին տեղեկացրել էր,  որ ակցիայի ժամանակ, երբ Ռուզաննա Եղնուկյանը պառկած է եղել, ոտքով հարված էր ստացել գլխին եւ ուշաթափվել էր. «Ինքը հարվածը ստույգ հիշում է, բայց չի տեսել, թե ով է հարվածել եւ ինչով է հարվածել։ Ամենայն հավանականությամբ, դա եղել է ոտքի հարված։ Քանի որ այդտեղ միայն ոստիկաններ էին իր գլխավերեւում, ամենայն հավանականությամբ հարվածը եղել է ոստիկանի կողմից։ Մինչեւ այդ գլխին կպել են, բայց հարված չի եղել»,- նշել էր Կարող Եղնուկյանը։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուզաննա Եղնուկյանի ՖԲ էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031