Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանության ժամանակ բահի երկաթե մասով հարվածել է գլխին

Ապրիլ 02,2016 13:38

Police.am. Ապրիլի 1-ին, ժամը 02.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Վարդան Պ.-ն և հայտնել, որ իրենց տան տանիքից վայր է ընկել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ապրիլի 1-ին, ժամը 01.30-ին, Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ավտոկայարան տանող ճանապարհին անհայտ անձինք վիճաբանել են Վարդան Պ.-ի և նրա եղբոր` 1985 թ. ծնված Ռոբերտ Պ.-ի հետ, ձեռքերով և փայտերով հարվածել նրանց`պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Նաիրիի բաժնի և Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ապրիլի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Զորավան գյուղի բենզալցակայանի մոտ 1994 թ. ծնված Տարոն Ա.-ն և 1991 թ. ծնված Գարեգին Հ.-ն վիճաբանել և հարվածներ են հասցրել Վարդան Պ.-ին և Ռոբերտ Պ.-ին և պատճառել վնասվածքներ, որի ժամանակ Տարոն Ա.-ն բահի երկաթե մասով հարվածել է Վարդան Պ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:

Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 1-ին, ժամը 21.30-ին, Տարոն Ա.-ն և Գարեգին Հ.-ն ներկայացել են ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930