Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է»

Ապրիլ 03,2016 14:04 Share

ՊՆ  մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա»:

Նշենք, որ ավելի վաղ  լրատվամիջոցներով տարածվել է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ Ադրբեջանը միակողմանի կարգով դադարեցնում է Արցախի հետ շփման գծում ռազմական գործողությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել