Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքի ազատության օր – 2016

Ապրիլ 03,2016 14:56

2016 թ. ապրիլի 2-ին Գյումրու Կինո «Հոկտեմբերի» դահլիճում Գյումրիում հերթական անգամ նշվեց Խոսքի ազատության օրը:

Հանդիսության կազմակերպչական խորհուրդը ուսումնասիրելով հանրությունից ստացված ավելի քան 25 առաջարկ որոշեց պարգեւատրել.

Թեհմինե Ենոքյան

Թեհմինե Ենոքյանին, հեռուստավավերագրության ոլորտում խիզախ աշխատանքի եւ իրավապաշտպանության թեմաներով թողարկած հեռուստաֆիլմերի համար:

Անի Գեւորգյան

Լրագրող Անի Գեւորգյանին, սկզբունքայնություն ցուցաբերելու, ոստիկանական կամայականություններին արժանապատվորեն դիմակայելու եւ իր լրագրողական իրավունքները հետեւողականորեն պաշտպանելու համար

Ազատություն ՌԿ

«Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրությանը` 2015 թվականի ընթացքում ցուցաբերած օպերատիվության, հանրությանը տրամադրած բազմակարծության եւ հարուստ տեղեկատվության, ինչպես նաեւ հեռուստահաղորդումների շոշափելի զարգացման համար:

Արտակ Գեւորգյան

Արտակ Գեւորգյանին արտահայտման ազատության իրավունքի կիրառման ինքնատիպ մտահղացման եւ ջանքերի համար:

Գեւորգ Սաֆարյան

Գեւորգ Սաֆարյանին` քաղաքացիական պայքարում արտահայտման ազատության իրավունքի օգտագործման համառության համար:

fotolure

«Ֆոտոլուր» ֆոտոգործակալությանը 2015 թվականի ամռանը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ժողովրդական բողոքի ժամանակ ստեղծած տպավորիչ ֆոտոշարքի համար:

Մհեր Արշակյան

 Մհեր Արշակյանին` ինքնատիպ հրապարակախոսության համար

Բացի այդ,

. Գյումրու Հովհ. Շիրազի տուն թանգարանը Շիրազի հուշամեդալով պարգեւատրեց հրապարակախոս Մհեր Արշակյանին:

. «Գյումրու առաջընթաց» հասարակական կազմակերպությունը հուշանվերներով պարգեւատրեց SOS ինտերնետային հեռուստանախագծի հեղինակներին հանրային նշանակության խնդիրները ուշագրավ կերպով` ներկայացնելու համար:

Ծանոթություն.

Խոսքի ազատության օրը ավանդաբար նշվում է Գյումրիում` սկսած 2008 թվականից, այն օրվանից, երբ համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել տեղական ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ փրկել եթերազրկումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930