Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ սիրտ ու հոգի պետք է լինի 18-ամյա տղաների մեջ, որ այսպես կռվեն՝ մինչեւ արյան վերջին կաթիլը». Ղարաբաղի երախտիքը

Ապրիլ 05,2016 17:30

«Ղարաբաղում լեգենդներ են պտտվում ՀՀ ԶՈՒ 18-ամյա զինվորների պահվածքի, կեցվածքի եւ մարտական, հոգեբանական պատրաստվածության մասին: Դրանք ոչ թե PR գործիք  են, այլ կոնկրետ իրադարձությունների վրա են հիմնված: Մարտական ուղի անցած հրամանատարները ասում են՝ դժվար է գիտակցությամբ հասկանալ՝ ի՞նչ սիրտ ու հոգի պետք է լինի 18-ամյա տղաների մեջ, որ նրանք ոչ միայն անհողդողդ կանգնեն իրենցից մի քանի անգամ շատ թվաքանակով հակառակորդի առաջ, այլեւ հետ շպրտեն նրանց ու կռվեն՝ մինչեւ արյան վերջին կաթիլը»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ սա է հենց, որ Ալիեւին թույլ չի տվել տարածքներ օկուպացնել ԼՂՀ-ից:

Ղարաբաղի քաղաքացիներն են հենց խնդրել պատգամավորին, որ ԱԺ ամբիոնից իրենց երախտիքի, հարգանքի, սիրո խոսքերը փոխանցեն Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, բոլոր մարզերի, Երեւանի հայրերին ու մայրերին, որ նրանք այդպիսի զավակներ, այդպիսի զինվորներ են դաստիարակել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930