Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Պայմանը պիտի լինի ԼՂՀ բանակցային սեղան վերադարձնելը»

Ապրիլ 05,2016 19:15

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը

«Մեր երկրի նախագահը պարզ  եւ շիտակ  ասաց, ստիպված են լինելու ընկալել»

Ռազմական դաշինքները լավ են խաղաղության օրերին, պատերազմում ես պարզում՝ ովքեր են քո «դաշնակիցները»  իրականում և ինչպես են փորձում ստեղծված իրավիճակից իրենց օգուտները ստանալ: Ում համար է գաղտնիք, որ մեր հույսը եղել է հայ  զինվորը ու հայկական  բանակը։  Թեպետ գործնականում մենք սա  դեռ չենք անվանում պատերազմ, բայց սա պատերազմ է եւ չպիտի մոռանալ թե ով է սկսել: Հայ զինվորը կռվում է  եւ հաղթում, մենք պիտի մտածենք՝ նրա հաղթանակը շարունակելու մասին քաղաքական ու դիվանագիտական հարթություններում ու այս անգամ  պիտի չվարանենք եւ իբրև հաղթող կողմ մեր պայմանները պիտի դնենք։

Ալիեւը 1994-ից գոյություն ունեցող ստատուս քվոն փոխելու ու ուժի դիրքերից մեզ հետ խոսելու իր  ցանկության մեջ ձախողվեց: Ամբողջ աշխարհն է տեսնում, որ այս պահին հայ զինվորը փառահեղ է դիմակայում, ու՝ ոչ միայն ադրբեջանցիներին։

Դիվանագիտական դաշտում մենք պիտի հասնենք նրան, որ հեռու ու մոտ պետություններն ու միջազգային կառույցները՝ մեծից-փոքր, վերջ տան պարիտետային հայտարարություններին, ամոթ է, աշխարհը ծիծաղում է նրանց անիմաստ ու անհետևանք ջանքերի վրա։ Պիտի ի վերջո  հասնենք կարեւոր պահանջի, այն է՝ հրադադարի խախտման հետաքննությունների միջազգային մեխանիզմի շուտափույթ ներդրմանը:

Ի վերջո,մեր երկրի նախագահը պարզ  եւ շիտակ  խոսեց, ստիպված են լինելու ընկալել։

Քաղաքական դաշտում պիտի շարունակենք մնալ համախմբված եւ միասնական, դա է մեր ուժը այսօր եւ դա է լինելու մեր ուժը վաղը։

Քաղաքական խնդիրը պիտի լինի նոր,արդեն  ավելի լայն սահմաններով  ստատուս քվոյի հաստատումը, սա նշանակում է՝ պիտի վերադառնանք 1994-ի զինադադարին եւ բանակցային սեղանին:

Պիտի վերսկսել բանակցությունները, բայց այս անգամ կրկնակի հաղթողի դիրքերից՝ եւ պայմանների պայմանը պիտի լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային սեղան վերադարձնելը:

Ալիևը ստիպված է լինելու խոսել ղարաբաղցիների, Արցախի հետ և ընդունել ԼՂՀ անկախությունը:

Բլից-կրիգը իմաստ ունի, երբ հաղթում ես, իսկ երբ պարտվում ես, բլից-կրիգը նաև քաղաքական կապիտուլյացիա է:Սա Ալիեւի  կապիտուլյացիան է, նրա վերջի սկիզբը:

Որքան շուտ  դա հասկանա, այնքան քիչ զոհեր կլինեն, երկու կողմերից էլ:

Սա է այսօր Հայաստանի  եւ  Արցախի ռազմական, դիվանագիտական ու քաղաքական օրակարգում:

Աստված մեզ պահապան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ահա, խելացի եւ խոհեմ մօտեցումը

    Արցախի սեղանի վրայ լինելը, ինքնին միայն, արդէն հազար անգամ աւելի իմաստալից է, քան թէ Հայաստանի կողմէ անոր ճանաչման դատարկ, գրեթէ անհեթեթ ձեւակերպութիւնը

    իսկ որ չեն ուզում,
    այլեւս աւելորդ ժամանակ չենք կորսնցներ այդ անիմաստ սեղանին շուրջ

    կեցցէ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930