Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՀՏ գործատուների միություն. հավաստիացնում ենք բոլոր օտարերկրյա ներդրողներին, որ որևէ նոր ռիսկի գործոն չի ավելացել երկրում

Ապրիլ 06,2016 14:13

Վերջին օրերի իրադարձությունները ամբողջ աշխարհին ցույց տվեցին
ինչպես հայկական զինված ուժերի մարտական բարձր ոգին, այնպես էլ ողջ հայ ժողովրդի համախմբվածությունը:

ՏՀՏ գործատուների միությունը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերելու և համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ տեխնոլոգիական վերազինման, կիբերանվտանգության և այլ մասնագիտական հարցերում:

Արձանագրելով, որ այս օրերին Հայաստանում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտներն աշխատել են բնականոն ռեժիմով՝ հավաստիացնում ենք բոլոր օտարերկրյա ներդրողներին, որ որևէ նոր ռիսկի գործոն չի ավելացել երկրում՝ իրենց բիզնես ծրագրերի իրականացման առումով:

Ազգային կոնսոլիդացման ընդհանուր ֆոնի վրա կոչ ենք անում ամբողջ գործարար հանրությանը շարունակել աշխատել ավելի մեծ եռանդով և նվիրումով:

Եվ վերջում դիմում ենք Հայաստանի ամբողջ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համայնքին, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից կամավորության սկզբունքով ամեն ամիս իր աշխատավարձի 1% փոխանցի համապատասխան հիմնադրամին, որի մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Իսկ հավաքագրված գումարները կօգտագործվեն Տեխնոլոգիական վերազինման, մասնավորապես՝ կիբեռանվտանգության համակարգի արդիականացման նպատակով:

 
ՏՀՏ գործատուների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930