Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Գաբուզյանը աշխարհի առաջնությունում դարձավ միանձնյա առաջատար

Ապրիլ 11,2016 14:57 Share

Աբու-Դաբիում ընթացող ուսանող շախմատիստների աշխարհի առաջնությունում հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն անցկացված չորս տուրերում հաղթել է բոլոր մրցակիցներին եւ  100 %-անոց արդյունքով ստանձնել միանձնյա առաջատարի դերը:

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 3,5 միավորով հինգերորդն է, միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 13-րդը (2,5 միավոր):

Կանանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը կորցրել է կես միավոր եւ բաժանում է 2-3-րդ հորիզոնականները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Հովհաննես Գաբուզյանի ՖԲ էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել