Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը, Ռոհանին և Ալիևը կհանդիպեն Բաքվում. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 12,2016 11:18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկայում նախատեսում են հանդիպել Բաքվում։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության կայքը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երեք երկրների նախագահների քննարկման հիմնական նյութը կվերաբերի տարածաշրջանի անվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունները։

Չնայած երեք երկրների նախագահների հանդիպման օրակարգի մասին ոչինչ չի հայտարարվել պաշտոնապես, բայց Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ վերջերս Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում ասել էր, որ նախագահների հանդիպման օրակարգի հիմնական հարցերը կլինեն Կասպյան տարածաշրջանում անվտանգության համագործակցության հարցերը։

Հիշեցնենք, որ ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին հայտարարվեց Արցախում իրավիճակի կտրուկ լարվելուց հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930