Լրահոս
Օրվա լրահոսը

5 օր պատերազմական գործողություններ սանձազերծեցին, բայց կարողացան մի քանի հարյուր մետր «առաջ գալ». «Ժողովուրդ»

Ապրիլ 12,2016 12:11

Հիմա ե՛ւ Հայաստանում, հետեւելով ադրբեջանական  կայքերի  մտահոգություններին՝ ե՛ւ Ադրբեջանում մեկ հարց է թեւածում. ի՞նչ է լինելու առաջիկայում։

Նկատենք, որ Ադրբեջանի համար ծանր վիճակ է, քանի որ Իլհամ Ալիեւը իր ժողովրդին տարիներ շարունակ կերակրել է խոստումներով առ այն, որ իրենք ունեն հզոր բանակ, գերժամանակակից սպառազինություն եւ երբ, որ ժամին ցանկանան, Արցախը րոպեներ անց կարող են գրավել։

Սակայն ադրբեջանական հասարակության ներսում առկա դժգոհության չափաբաժինը նվազելու փոխարեն ավելացավ, քանի որ կյանքը ցույց տվեց, որ երկրի ողջ ֆինանսական ներուժը ռազմական բյուջե ուղղելուց հետո 5 օր պատերազմական գործողություններ սանձազերծեցին, բայց կարողացան մի քանի հարյուր մետր «առաջ գալ»՝գրավելով ընդամենը 8 դիրք։ Եվ այսքանից հետո ինչպե՞ս պետք է բանակցեն, ի՞նչ ներուժով, դժվար է ասել։

Ցավոք, հեշտ չէ նաեւ Հայաստանի համար։ Սերժ Սարգսյանը եւս ստիպված է ծանր բանակցություններ վարել Արցախի համար։ Եվ տպավորություն է, որ նա անձամբ այս պահին չգիտի ինչպես վարվել, որ տարբերակով առաջնորդվել, դրա համար բանակցում է ամենատարբեր շրջանակների հետ։

Ակնհայտ է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը՝ ի դեմս վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պարզապես դիվանագիտական ապտակ հասցրին մեզ։ Նախ Ադրբեջանում հայտարարվեց, որ կշարունակվի զենք-զինամթերքի մատակարարումը, չնայած որ հայ զինվորները ռուսական զենքի կիրառումից են սպանվում, ապա նաեւ կառավարության պաշտոնական կայքում Սերժ Սարգսյանի խոսքերը խմբագրվեցին, վերաշարադրվեցին, իսկ Ալիեւի խոսքերը ամբողջությամբ ներկայացվեցին, թե ինչ ջարդ են կազմակերպել հայերը։

 

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930