Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից տեղահանվածները դարձել են առցանց ատելության խոսքի և իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների թիրախ. ForeignPolicy

Հոկտեմբեր 05,2026 11:22 Share
Աջակցեք aravot.am-ին

«ArtsakhTV». «Արցախի կորուստը Հայաստանում շատերի համար դեռևս ցավոտ և չսպիացող վերք է։ Սակայն, Փաշինյանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել՝ ընդունելու պարտությունը և շարժվելու դեպի Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Մյուսների համար, սակայն, այդ թվում՝ վարչապետի քննադատների և բազմաթիվ փախստականների, Արցախից՝ երկրի տասնամյակների ազգային պայքարի առանցքային տարրից, հրաժարվելը դավաճանություն է:

Հետազոտողները պարզել են, որ արցախցիների մասին «երախտամոռ» և «դասալիք» որակումները համակարգված կերպով տարածվել են Փաշինյանի կառավարությանը հավատարիմ գործիչների կողմից», – գրել է Foreign Policy-ն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել