Լրահոս
Օրվա լրահոսը

«SOS Գյումրին» 23 անօթեւան ընտանիքի բնակարանի հարց է լուծել. «Ա1+»

Ապրիլ 14,2016 15:58

« SOS Գյումրի» նախաձեռնության ջանքերով գյումրեցի 13 անօթեւան ընտանիքներն իրենց տնակներից արդեն տեղափոխվել են նոր բնակարաններ: «Ա1+» -ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանն ասաց, որ բացի այդ 13 ընտանիքներից, որոնք ի սկզբանե ընդգրկված են եղել ցուցակում, եւս 3 ընտանիքի համար գնվել է նոր բնակարան: Նրանք պատրաստվում են տեղափոխվել: Ընդհանուր հաշվով, «SOS Գյումրի» թիմը 23 անօթեւան ընտանիքի բնակարանի հարց է լուծել.

« 23-ից փաստացի կա 16-ը: Մյուսները խոստումների տեսքով են, որոնք, հույս ունենք, առաջիկայում իրականություն կդառնան », -ասաց նա:

Բացի սա, CorwdFunder բրիտանական կայքում «SOS Գյումրին» ավելի քան 25 հազար ֆունտ ստեռլինգ գումար է հավաքել, որը, սակայն, չեն կարողանում ստանալ.

« Ինչպես գիտեք, Հայաստանում խնդիր կա PayPal համակարգից գումար ստանալու հետ: Մեր բոլոր բանակցություններն արդյունք չտվեցին: Այժմ քաղաքացիների փոխանցած գումարները սառեցված են իրենց հաշիվներին, եւ մենք բոլորին անհատապես նամակ ենք գրել՝ խնդրելով գումարը փոխանցել մեկ այլ ծրագրի միջոցով, որպեսզի կարողանանք ստանալ: Նրանք պարզապես պետք է ստուգեն իրենց էլ. փոստերը»,-ասաց նա՝ հավելելով, որ 16 հազար եվրո արդեն փոխանցվել է:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930