Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպման առանցքում եղել են Հայաստանի  և Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների բարելավման հարցերը

Ապրիլ 14,2016 17:54

Ապրիլի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Հանդիպման առանցքում եղել են Հայաստանի  և Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների բարելավման հարցերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ներդրումային ոլորտում գործունեության աշխուժացմանը, Հայաստանում  իրանական կապիտալի ներգրավման միջոցով արտադրության հիմնման հնարավորություններին, մաքսային ընթացակարգերին, վարչարարության պարզեցմանը: Կարևորվել է զբոսաշրջության ոլորտում առկա հնարավորությունների  և ներուժի ամբողջական օգտագործման անհրաժեշտությունը:

Նախարար Մինասյանը նշել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայկական ընկերությունների արտադրանքն  իրանական շուկա արտահանելու ուղղությամբ կատարված աշխատանքը, այդ գործընթացի հետագա ընդլայնման համար անհրաժեշտ քայլերը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, իր հերթին, կարևորել է վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների, համաժողովների ընթացում քննարկված հարցերի ուղղությամբ գործնական կոնկրետ քայլերի իրականացումը, նշելով, որ իրանական կողմը լիովին պատրաստակամ է աջակցելու տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:

Անդրադարձ է եղել նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Իրանում  նախանշվող ՏՏ ոլորտի և թվային մեդիայի միջազգային  ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցության, ինչպես նաև, հոկտեմբերի 5-9-ը Թեհրանում  միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, առանձնացված տաղավարով,  Հայաստան Էքսպո  հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսին առնչվող հարցերին:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առավել հաճախակի դարձնել նման հանդիպումները` քննարկված հարցերին արդյունավետ լուծումներ տալու համար:

 

ՀՀ  էկոնոմիկայի  նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930