Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադևոսյան. «Ես հպարտանում եմ, որ երիտասարդները հասկանում են մեր ազգի առջև ծառացած խնդիրները»

Ապրիլ 15,2016 19:05

Սիրելի երիտասարդներ, ողջունում եմ ձեր կողմից կազմավորված «Մենք» երիտասարդական շարժումը և գնահատում ձեր պատրաստակամությունը և նախաձեռնությունը՝ առավել ընդգրկուն աշխարհազոր կազմավորելու վերաբերյալ՝ ի պատասխան իմ հնչեցրած կոչին։

Ես  հպարտանում եմ, որ երիտասարդները հասկանում են մեր ազգի առջև ծառացած խնդիրները, պատրաստ են պայքարելու հայրենիքի պաշտպանության համար և կենսական նշանակության ոլորտներում։

Ձեր արձագանքը վկայում է այն մասին, որ ոչինչ և ոչ ոք չի կարող կոտրել մեր ազգային մարտական ոգին։

Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը։

Արկադի Տեր-Թադևոսյան

Գեներալ-մայոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930