Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ապրող մի խումբ ջավախահայերի շնորհիվ 4 միլիոն ռուբլի է հանգանակվել Արցախի համար

Ապրիլ 16,2016 18:58

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանին:

Վարչապետը նշել է, որ բացի Մայր Հայաստանից այս օրերին բազմաթիվ արձագանքներ են ստացվել Սփյուռքի տարբեր գաղթօջախներից, ովքեր իրենց նյութական և բարոյական աջակցությունն են հայտնել Արցախին:  Ա. Հարությունյանը կարևորել է ազգային համախմբվածության և Արցախի անվտանգության ամրապնդման գործում Ջավախքի և  ջավախահայության ունեցած ներդրումը: Նա շնորհակալություն է հայտնել Տաճատ Վարդապետյանին՝ Արցախի հետ ջավախահայության կապի ամրապնդման գործում ունեցած  ակտիվ դերակատարության համար:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը նշել է, որ ապրիլյան առաջին իսկ օրերին հանդես է եկել Արցախին սատար կանգնելու կոչով, որին անմիջապես արձագանքել են Ռուսաստանի Դաշնությունում ապրող մի խումբ ջավախահայեր, որոնց շնորհիվ զոհվածների ընտանիքներին զորակցելու համար հանգանակվել է շուրջ չորս միլիոն ռուբլի:  ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարի միջոցով մեկ միլիոնը փոխանցվելու է Արցախում ապրող զոհված զինծառայողների ընտանիքներին: Հանդիպմանը Տ. Վարդապետյանը տեղեկացրել է  ՌԴ Իրկուտսկ քաղաքում բնակվող, ծնունդով՝ Ջավախքից, Արթուր Գասպարյանի և Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկ քաղաքի 35 հայ ընտանիքների միջոցներով Պաշտպանության բանակի համար ձեռք բերված «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաների մասին:

Հանդիպումից անմիջապես հետո  Տաճատ Վարդապետյանը «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաների բանալիներն անձամբ հանձնել է ԼՂՀ ՊԲ ներկայացուցչին:

Tachat Vardapetyan

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930