Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում երիտասարդները ոտքի են կանգնում հանուն Արցախի

Ապրիլ 18,2016 14:18

«Ես անտարբեր լինել չէի կարող, մեկ շաբաթվա մեջ արագ որոշեցինք որևէ ակցիա անել ու, քանի որ գերմանացիներին որպես իմ հոբբի պարել էի սովորեցնում, հենց քոչարի պարելուց միտք առաջացավ, որ ինչու չէ նաև իրենց հրավիրենք միջոցառմանը»,- պատմում է Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքի համալսարանի ուսանողուհի Աննա Բաբայանը, ով շաբաթ օրը խաղաղ ցույց էր նախաձեռնել հանուն Արցախի խաղաղության:
Միջոցառման ընթացքում հայ երիտասարդներն անգամ ելույթներով հանդես չեն եկել, միայն համապատասխան պահանջատիրական գրություններով պաստառներ և հայկական պար:

«Խաղաղ հավաք պարի տեսքով, որովհետև այդպես ավելի շատ ուշադրություն կգրավես, քան դասական ցույցով: Մեր մշակույթը միշտ առանձնացել է իր տեսակով, այս անգամ էլ չսխալվեցինք»,- պարզաբանում է Աննան:

1-(3)

Ռեգենսբուրգի ակցիայի մասնակիցներին են միացել տարբեր քաղաքների հայկական համայնքների անդամներ, ինչպես նաև Մյունխենի «Անուշ» պարախումբը, Նյուրնբերգի երգչախումբը և բազմաթիվ գերմանացիներ:

1-(2)

Ակցիայի ժամանակ երիտասարդները դրամահավաք են կազմակերպել, որը նախատեսել են հատկացնել Արցախում բժշկական միջոցների ձեռքբերման համար: Ցուցարարները հատկապես նշում էին, որ իրենք ինչքան էլ հիմա հեռու են հայրենիքից, միևնույնն է միասնական են, մեկ մարդու պես հավաքվել են: Նրանց գնահատմամբ ազգային ինքնագիտակցությունը մեկ անգամ էլ բարձրացավ, իրենք իրենց օգտակար զգացին հայրենիքի համար, իսկ գերմանացիներին էլ տեղեկացրեցին եղելությունը:

«Այստեղ բնակիչները միշտ են խեղաթյուրված տեղեկություններ ստանում գերմանական մեդիաների ոչ լուրջ մոտեցման պատճառով: Մենք իրենց մամուլի դեմ էլ ենք բողոքում, որ խեղաթյուրված ինֆորմացիա չփոխանցեն, այլ միայն երկկողմանի իրականությունը: Այստեղ մարդիկ եկան, որ անգամ Հայաստանի տեղը չգիտեին»,- պատմեցին ակցիայի մասնակիցները, ովքեր պատրաստվում են ապրիլ 24-յան միջոցառումներին:

Գայանե Առաքելյան
Արվեստագիտության թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930