Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները ՌԴ իրավապահ մարմիններին հորդորում են ազատ արձակել Լեւոն Հայրապետյանին

Ապրիլ 21,2016 20:42

ԼՂՀ Ազգային Ժողովի խմբակցությունների հայտարարությունը

Մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնության Զամոսկվորեչյան դատարանը հրապարակել է հայտնի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը՝ մեղադրելով նրան ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով եւ դատապարտելով 4 տարվա ազատազրկման:

Արցախի խորհրդարանի պատգամավորական խմբակցությունները  իրենց անհանգստությունն են հայտնում Լեւոն Հայրապետյանի ներկայիս առողջական ծանր վիճակի կապակցությամբ: Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նրա մոտ հայտնաբերված հիվանդությունների ցանկը (քաղցկեղ, շաքարային դիաբետ, արյան հիպերտոնիա, հետինսուլտային վիճակ), որը բանտային պայմաններում սպառնացող վտանգ է նրա կյանքի համար:

Լինելով հայրենասեր եւ իր ժողովրդի արժանավոր զավակ՝ Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով հայրենի երկրի զարգացմանը: Նրա գործունեության մեջ կարեւոր տեղ է զբաղեցրել նաեւ հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդումը:

Հաշվի առնելով Լեւոն Հայրապետյանի օրեցօր վատթարացող առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին հորդորում են մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը եւ  ազատ արձակել նրան:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Հայրենիք»

«Ժողովրդավարություն»

«Դաշնակցություն»

«Շարժում – 88» եւ

«Վերածնունդ» խմբակցություններ

21 ապրիլի, 2016թ.

ք.Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930