Լրահոս
Օրվա լրահոսը

 Ջորջ Քլունի. «Հիտլերն ասել էր` ո՞վ է հիշում այսօր հայերին, ահա եւ պատասխանը՝ ամբողջ աշխարհը»

Ապրիլ 25,2016 00:34

«Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ, հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին ապրիլի 24-ին Երեւանում անցկացվող Ավրորա մրցանակաբաշխության ժամանակ ոգեւորությունից ասաց, որ թեեւ առանց խմիչքի է, բայց ցանկանում է կենաց ասել մրցանակաբաշխության կազմակերպիչների` Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի ու Վարդան Գրեգորյանի համար: «Ձեր արածը բացառիկ է, եւ եթե մրցանակ շնորհեինք  որեւէ այլ տեղ, հավանաբար ձեզ կտայինք: Ես հպարտ եմ ձեզ համար»,-ասաց Քլունին:

Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության հիմքում ընկած է եղել դաժանությունը, մի ողջ ժողովրդի նպատակադրված բնաջնջումը. «Հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, ու աշխարհի տարբեր ծագերում տեսնում ենք դրա շարունակությունը: Բայց դրա հետ միասին, ես տեսել եմ նաև խիզախություն ու բարություն, ու այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները»:

Նա նաեւ մեջբերեց Հիտլերի խոսքերը. «Հիտլերն ասել էր` ո՞վ է հիշում այսօր հայերին.. Ահա պատասխանը` ամբողջ աշխարհը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930