Լրահոս
Օրվա լրահոսը

Հալաբյան փողոցը բացվեց. մանրամասներ դեպքի վայրից. «Ա1+»

Ապրիլ 26,2016 13:26

Երեկ Երևանի Հալաբյան փողոցումպայթած ավտոբուսը քիչ առաջ մասնագետները փողոցից հեռացրին, ավարտվեցին նաև քննչական գործողությունները։ Ճանապարհը լվանալուց հետո Հալաբյան փողոցի երթևեկությունը վերականգնվեց։

«Ա1+»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ տեղի բնակիչները վերհիշում են, որ սարսափելի ուժեղ պայթյունի ձայն են լսել և վիրավորներին հենց առաջին օգնությունն իրենք են ցուցաբերել։ Իրենց սեփական մեքենաներով նրանք վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, մինչ Շտապ օգնության հասնելը։ Ականատեսներից մեկը պատմում էր, որ հարակից շենքը դղրդում էր, իսկ ավտոբուսի տանիքը մի տևական ժամանակ պտտվում էր օդում։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930